տեխնոլոգիաներ` "Ավետիս-խեցի" ՍՊԸ-ն արդեն շուրջ 30 տարի է,
ինչ զբաղվում է խեցեգործական ամենաբազմազան իրերի արտադրությամբ`
կենցաղային, բրուտագործական և գեղարվեստական:
Ընկերության պրոֆեսիոնալ կազմը և տեխնիկական հնարավորությունները
թույլ են տալիս ամենաբարձր մակարդակով կատարելու կերամիկական
ցանկացած պատվերներ` սկսած սպասքեղենից (ափսե, բաժակ, աղաման և այլն)
մինչև ներքին հարդարման գեղարվեստական ամենաբարդ ձևավորումներ
(ծաղկամաններ, դիմակներ, պատի խորաքանդակներ և այլն):
Առևտրական կազմակերպություններին և անհատ ձեռներեցներին առաջարկում
ենք համագործակցություն, քանի որ մեր արտադրանքը մեծ պահանջարկ ունի ոչ
միայն
հայրենական շուկայում, այլև արտասահմանում, հատկապես հայաշատ
գաղթօջախներում:
Մեր պատրաստած կերամիկական կենցաղային իրերը էկոլոգիապես
մաքուր են, ամուր,
գեղեցիկ և ազգային:
Պատվիրատուի ցանկությամբ կարող ենք պատրաստել կերամիկական ցանկացած
իր,
առարկա: Արտաքին ձևավորումը կատարվում է ձեռքով, հետևաբար ցանկության
դեպքում կարող է լինել միակ օրինակը: